slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Միջազգային գիտաժողովի երկրորդ օրը աշխատանքները շարունակվել են հինգ սեկցիաներով

News_Image

Սեպտեմբերի 26-ին Երևանում շարունակվել են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովի աշխատանքները «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցի կոնֆերանս դահլիճներում և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում: 
Աշխատանքներն իրականացվել են հետևալ հինգ սեկցիաներով.
Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում
Քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները
Մասնավորապես «Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում» խորագիրը կրող 1-ին սեկցիայում զեկույցներով հանդես են եկել, ինչպես նաև իրենց երկրների փորձով կիսվել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Իսրայելի տարբեր փորձագիտական կառույցների ներկայացուցիչներ: 
Զեկույցներով են հանդես եկել Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի դատական փորձաքննությունների ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ., դոցենտ Օ. Դյակոնովան (թեմա՝ « Դատափորձագիտական գործունեության ժամանակակից միտումները»), ՌԴ Իրավունքի և կառավարման Տուլայի պետական համալսարանի Դատական փորձաքննություն և մաքսային գործ ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ. Տ.Տոլստուխինան (թեմա՝ «Քրեական դատավարությունում հատուկ գիտելիքների կիրառման ժամանակակից խնդիրները»), ՌԴ Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի Դատական փորձաքննությունների ամբիոնի վարիչ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ի.գ.դ., պրոֆեսոր Ե.Ռոսսինսկայան (թեմա՝ «Դատական թվային վերափոխման պայմաններում փորձագիտության զարգացման ուղղությունները»), ՌԴ Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավունքի համալսարանի քրեագիտության ամբիոնի պրոֆեսոր, գիտական հետազոտությունների վարչության գլխավոր գիտաշխատող, ի.գ.դ., դոցենտ Դ. Բախտեևը (թեմա՝ «Փորձագիտական և մինչփորձագիտական գործունեության մեջ ստորագրության նույնականացման ավտոմատացված համակարգերի կիրառման դեպքում ռիսկերը և նշանակությունը՝ անհատների շահերի գիտական և մեթոդական աջակցության դիտանկյունից»), Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի բելառուսական մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի գիտական կազմակերպության «Յակուբ Կոլասի» անվան լեզվագիտության ինստիտուտի» մասնաճյուղի տնօրեն, բ.գ.թ. Ի.Կոպիլովը (թեմա՝ Յակուբ Կոլասի անվան լեզվաբանության ինստիտուտում (Բելառուսի ԳԱԱ) լեզվաբանական փորձաքննություններ անցկացնելու փորձը։ Դատափորձագիտական գործունեության իրավական աջակցության ժամանակակից պահանջները), Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հ.Սուլեյմանովայի անվան հանրապետական դատական փորձաքննության կենտրոնի դատատնտեսագիտական փորձաքննությունների բաժնի վարիչ Շ.Ուռամզատովը (թեմա՝ Դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակությունը հանցագործությունների բացահայտման գործում), ՌԴ Ն.Գ. Չերնիշևսկու անվան ֆիզիկայի ինստիտուտի քրեագիտական նյութագիտության ուսումնագիտական լաբորատորիայի վարիչ, ֆիզ.-մաթ.գ.թ., դոցենտ Վ.Ֆեդորենկոն, ՌԴ Ն.Գ. Չերնիշևսկու անվան ֆիզիկայի ինստիտուտի հիմնարար բժշկության ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի ամբիոնի ասիստենտ Կ.Սորոկինան, Իսրայելի ոստիկանության ձգաբանական լաբորատորիայի փորձագետ, փ.գ.դ. Պ.Գիվերցը (թեմա՝ «Հրազենային տեսակների հրապատիչների հետքերի նեյրոնային ցանցերի դասակարգման վերլուծությունը՝ դատափորձագիտական գործունեության գիտական և մեթոդական աջակցության ժամանակակից պահանջների ներքո»), ՀՀ վաստակավոր իրավաբան, ի.գ.դ., պրոֆեսոր Վ.Ենգիբարյանը (թեմա` «Դատական փորձաքննությունների քրեադատավարական հիմնախնդիրները»), ՌԴ Իրավունքի և կառավարման Տուլայի պետական համալսարանի «Դատական փորձաքննություն և մաքսային գործ» ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ա.Սվետլիչնին (թեմա՝ Դատական փորձաքննության ինստիտուտի որոշ տերմինաբանական խնդիրներ), Բելառուսի ԳԱԱ մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի «Կոնդրատ Կրապիվայի անվան արվեստագիտության, ազգագրության և բանահյուսության ինստիտուտ»-ի մասնաճյուղի կերպարվեստի և դեկորատիվ արվեստի բաժնի վարիչ, ա.գ.թ. Ի.Սկվորցովան (թեմա՝ «Բելառուսի և Լեհաստանի հայկական տեքստիլ մանուֆաբրիկաների կողմից կունտուշի գոտիներից պատրաստված պատարագի զգեստների փորձագիտական ուսումնասիրությունների փորձից։ Դատական փորձաքննությունների իրականացման ժամանակակից գիտամեթոդական լուծումները»), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, ֆիզ.-մաթ.գ.թ. Ե.Կաֆադարյանը (թեմա՝ «Բնական ադամանդների դեղին գունավորման աստիճանի որոշման գործիքային ապահովման ժամանակակից գիտամեթոդական մոտեցումները՝ դրանց արժեքի օբյեկտիվ վերահսկման համար»),ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Մնացականյանը (թեմա՝ Կիբեռհանցավորության վիկտիմոլոգիական կանխման միջոցները, դերը պետության և անձանց իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում), ՌԴ Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի «Կրիմ Լիբ» քրեաբանության զարգացմանը նպաստող կենտրոնի կրտսեր գիտաշխատող Ա.Ցվետկովան (թեմա՝ Քրեական գործերով համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու նպատակահարմարության իրավական ապահովման ժամանակակից պահանջները), ՌԴ Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քաղաքացիաիրավական գիտությունների ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Ս.Ժդանովը (թեմա՝ «Դատական սպեցիոլոգիայի ներածությունը հատուկ գիտելիքների բնագավառում»):
2-րդ սեկցիայում քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրների և զարգացման միտումների վերաբերյալ գիտական զեկույցներ են ներկայացրել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներն ու հեղինակավոր գիտնականները: 
3-րդ սեկցիան նվիրված էր դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրներին և զարգացման միտումներին: Այս սեկցիայում ներկայացվել են Հայաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Իսրայելի առաջատար փորձագետների և մասնագետների զեկույցները, որոնք վերաբերում էին այնպիսի արդիական թեմաների, ինչպիսիք են՝ ««Հիբրիդային որոնման» համակարգի կիրառումը՝ NIST MS Search ծրագրային փաթեթի օգտագործմամբ՝ անհայտ կառուցվածքի միացությունների նույնականացման դեպքում», «Արհեստական ինտելեկտի վրա հիմնված լեզվական մոդելների կիրառումը՝ թունաբանական վերլուծության մեջ տեղեկատվության որոնումն օպտիմալացնելու նպատակով», «Նոր հոգեմետ նյութեր, քիմիական և օրենսդրական մարտահրավերները» և այլն:
4-րդ՝ «Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները» խորագրով սեկցիային զեկույցներ են ներկայացրել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու փորձագետները:
Հետաքրքիր և արժեքավոր զեկույցներ են ներկայացվել նաև 5-րդ՝ «Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով սեկցիայի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Գերմանիայի և Ղազախստանի ներկայացուցիչների կողմից: Զեկույցներն առնչվել են նաև արյան հետքերի քրեագիտական հետազոտության ժամանակակից հնարավորություններին, խնդիրներին և հեռանկարներին, Բրոնխիալ ասթմայի ախտորոշման փորձագիտական խնդիրներին, ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ տիպիկ բժշկա-փորձաքննական սխալների վերլուծությանը, Դատաբժշկական թունաբանության խնդիրների լուծման նպատակով օրբիտալ իոնային թակարդի օգտագործման հնարավորությունների կիրառմանը, դատաբժշկական լաբորատորիաներում ԴՆԹ-ի աղտոտման կանխարգելմանը, Thermo Fisher-ի HID տեխնոլոգիաների կիրառմամբ անձի նույնականացման ինտեգրված լուծումներին (HID), դատագենետիկական բնագավառում մեծ վաղեմություն ունեցող ինչպես նաև ԴՆԹ-ի ցածր պարունակությամբ կենսաբանական ծագման օբյեկտների հետազոտությունների իրականացման և արդյունքների գնահատման առանձնահատկություններին, դատահոգեբանական փորձաքննությունների ժամանակակից խնդիրներին ու առանձնահատկություններին և այլ թեմաների:
Բոլոր սեկցիաներում ծավալվել են հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:
 

02 October 2024